• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Վիետնամ - ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի իրականացման համատեղ կոմիտեի 5-րդ նիստին:

13 նոյեմբերի, 2023
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Վիետնամ - ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի իրականացման համատեղ կոմիտեի 5-րդ նիստին:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. նոյեմբերի 13-ին Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարությունում հիբրիդային ձևաչափով տեղի ունեցավ Վիետնամ-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի իրականացման համատեղ կոմիտեի 5-րդ նիստը՝ ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարար Նգույեն Հոնգ Դիենի և ԵԱՏՄ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովի համանախագահությամբ:

Վիետնամ-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի համատեղ կոմիտեի 5-րդ նիստին մասնակցում էին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը, ՌԴ դեսպան Գենադի Բեզդետկոն, Բելառուսի դեսպան Վլադիմիր Բորովիկովը և Ղազախստանի դեսպան Տումիշ Կանատը, ինչպես նաև ՎՍՀ արտաքին գործերի, ֆինանսների, գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացման, բնական ռեսուրսների ու շրջակա միջավայրի, առողջապահության, տրանսպորտի, պլանավորման ու ներդրումների, արդյունաբերության ու առևտրի, ինչպես նաև կառավարության աշխատակազմի և շահագրգիռ այլ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ ու Վիետնամում հավատարմագրված ԵԱՏՄ անդամ-պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական-առևտրային կցորդներ:

Եվրասիական տնտեսական միության տվյալների համաձայն՝ 2017-2021 թվականներին Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև առևտուրն աճել է՝ 2017 թվականի 5,9 միլիարդ դոլարից մինչև 7,8 միլիարդ դոլարի՝ մինչև 2021 թվականը: Եվրասիական տնտեսական միության հետ առևտրում Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ ամենամեծ գործընկերը, որի չափաբաժինը կազմում է Եվրասիական տնտեսական միությունից Վիետնամ ընդհանուր արտահանման 66%-ը և Եվրասիական տնտեսական միությունից Վիետնամի ներմուծման 97%-ը:

Չնայած 2021 թվականին՝ COVID-19-ից հետո արձանագրված բոլոր ցուցանիշների անկմանը, 2022 թվականին սկսվեց վեելքը՝ Վիետնամից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանումը հասցնելով մոտ 1,8 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ ԵԱՏՄ-ից դեպի Վիետնամ ներմուծումը՝ մոտ 1,4 մլրդ դոլարի։

Երկու Կողմերը դրական նշեցին ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի միջև առաջնահերթ ներդրումային նախագծերի իրականացման գործում ձեռք բերված առաջընթացը և պայմանավորվեցին խթանել բիզնեսին աջակցությունը՝ այդ երկրների գործարարների առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելու համար։

Նիստի ընթացքում կայացած քննարկումների շրջանակներում ՀՀ դեսպանը ներկայացրեց Վիետնամ - ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի դիրքրոշումը և և մի շարք հարցերի իրականացման ուղղությամբ ՀՀ առաջարկությունները: Դեսպան Կաժոյանը, մասնավորապես ընդգծեց, հայկական ալկոհոլային արտադրանքին արտոնյալ պայմաններ տրամադրելու հարցը: Չնայած այն փաստին, որ հայկական կոնյակը վաճառվում է Վիետնամի շուկայում և ունի մեծ պահանջարկ, այնուամենայնիվ այն թանկ է. հետևաբար դրա Վիետնամ ներկրման հետ կապված կարգավորումը Վիետնամ-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում կնպաստի ոչ միայն առևտրա-տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության խթանմանն, այլև ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին։

Ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես՝ երկու Կողմերը պետք է սկսեն Վիետնամի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի փոփոխման և արդիականացման հնարավորության ուսումնասիրությունը, շարունակեն բացել շուկաները, վերացնել առևտրային խոչընդոտները և ջանքեր գործադրել՝ վերացնելու վճարումների, փոխադրումների և երկու երկրների միջև մարդկանց, հատկապես գործարարների միջև առկա դժվարությունները:

Ինչ վերաբերում է վիզայից ազատվելու խնդրին, ապա նիստի համանախագահությունը խորհուրդ է տալիս, որ Եվրասիական տնտեսական միության երկրները շարունակեն դիտարկել Վիետնամի քաղաքացիների համար վիզային ռեժիմից ազատվելու հարցը նույն մակարդակով, ինչպիսին Վիետնամը տրամադրում է բարեկամ երկրներին:

Վերջինիս կապակցությամբ դեսպան Կաժոյանը նշեց, որ հայկական կողմը ոչ միայն արդեն իսկ դյուրացրել է վիզային ռեժիմը Վիետնամի հետ, բայց նաև ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:

Վիետնամ-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի իրականացման համատեղ կոմիտեի 5-րդ նիստի մասնակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել քննարկումները:

5-րդ նիստի արդյունքներն ամփոփելու նպատակով, Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարությունը պարտավորություն ստանձնեց ամփոփել ու պատրաստել նիստի արձանագրությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: